Նոյեմբերի 4-ին Խնկո Ապոր անվան գրադարանում բացվել է «Մաքսեդան» կրթահամալիրի սաների և նրանց ուսուցչուհու՝ Հռիփսիմե Ամիրջանյանի ինքնատիպ նկարչական ցուցահանդեսը:
«Յուրաքանչյուր ստեղծագործական շարժ, եթե այն պրոֆեսիոնալ է, պետք է խրախուսվի,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Մաքսեդան» կրթահամալիրի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը,- երեխաները պետք է սովորեն հրապարակների, սկզբում փոքր արվեստի հրապարակներին, հետո միջազգային»:
Առաջիկայում «Մաքսեդան» կրթահամալիրի սաների աշխատանքները կցուցադրվեն նաև Իսպանիայում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































