«Քինգ ԴեԼյուքս» ՍՊԸ տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Քինգ ԴեԼյուքս» ընկերության վարորդները հայտարարել էին, որ առաջիկա օրերին պատրաստվում են փակել Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան միջպետական ճանապարհը՝ բողոքելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անօրինական գործողությունների դեմ:
Տնօրինությունը ըմբռնումով է մոտենում վարորդների բողոք-պահանջին, սակայն գտնում է, որ ճանապարհ փակելը անթույլատրելի է, քանի որ սպասարկվող երթուղիները պետական նշանակություն ունեն և երթուղիները իրավունք չունեն դադարել սպասարկվելուց: Տնօրինությունը այս օրերին կփորձի ընկերության եկամուտների հաշվին վարձատրել վարորդներին՝ մեղմելով նրանց դժգոհությունը:
Համոզված ենք որ տրանսպորտի և կապի նախարարությունը այս անգամ կգտնի համապատասխան վերջնական լուծումները:
Նշենք նաև, որ խնդիրը լուծելու համար նամակ-գրություններ են ուղարկվել ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ կառավարություն, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն»:









































