Ամերիկացի գործարար Հերման Քեյնը պաշտոնապես հայտարարել է, որ պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Գործակալության հաղորդմամբ, այս թեկնածուն համարվում է այսպես կոչված «Թեյի կուսակցության» ֆավորիտը, որտեղ հավաքված է հանրապետական կուսակցության առավել պահպանողական հատվածը:
Ժամանակին Հերման Քեյնը գլխավորել է «Կնքահոր պիցցա» (Godfather’s Pizza) պիցցաների ցանցը, բարձր պաշտոններ է զբաղեցրել Coca-Cola-ում և Burger King-ում. միաժամանակ վարել է նաև ռադիոշոու:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնին արդեն հավակնում են Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, Տեխասը ներկայացնող կոնգրեսական Ռոն Փոլը և Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը:








































