Հազարավոր մարդիկ են հավաքվել Հռոմում՝ իրենց աջակցությունը հայտնելու երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, ում սպառնում է 1 տարվա ազատազրկում:
Մարդիկ հավաքվել են վերջինիս Գրացիոլի պալատի մոտ: Նախկին վարչապետը դուրս է եկել պատշգամբ ու ողջունել հավաքվածներին, ապա ճառ արտասանել, որում իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այդ դժվար պահին եկել են իրեն աջակցելու:
Անձամբ Բեռլուսկոնին պնդել է, որ անմեղ է, իրեն զրպարտել են, և կոչ է արել խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել:
«Ես ամեղ եմ»,- հայտարարել է երկրի նախկին վարչապետը:
Նրանք, ովքեր եկել էին Գրացիոլի պալատի մոտ, պնդում են, որ իրենց առաջնորդին զրպարտել են:









































