Այսօր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հարցին, թե որքա՞ն է ոլորտի ստվերը, նշեց, որ տեղյակատվություն չունի. «Եթե տեղեկություն ունենայի, դա կդադարեր ստվեր լինել: Եթե ես իմանայի, թե ինչքան է ստվերը, դա կնշանակեր, որ ես գիտեի, թե դա որտեղ էր և համապատասխան հաղորդում պետք է տայի, և դա կվերացվեր: Տարբեր գնահատակեններ են հնչում եթերում՝ առողջապահության ոլորտում առկա չափի մասին»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































