Twitter միկրոբլոգների բրիտանական ստորաբաժանումը նոր կոճակ է ներմուծել՝ «հաղորդել խախտումների մասին» (report abuse), որի օգնությամբ ցանկացողները կարող են դժգոհել վիրավորական կամ հակաիրավական թվիթների դեմ, որոնք ստացվում են այլ օգտատերերից: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
«Հաղորդել խախումնրի մասին» կոճակը արդեն առկա է Twitter-ում iOS օպերացիոն համակարգի համար և սոցիալական ցանցի բջջային հավելվածում: Մեկ ամսվա ընթացքում նմանատիպ հավելված կհայտնվի Android-ի համար:
Այս նոր ծառայությունը մշակողները որոշել են իրականացնել այն Մեծ Բրիտանիայի ութ բնակչուհիներից ստացված բողոքներից հետո, որոնց թվում եղել են լրագրողներ, խմբագիրներ և խորհրդարանի պատգամավորներ: Այդ օգտատերերի հասցեին, ովքեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշում են ունեցել, սպառնալիքներով ու վիրավորանքներով լի բազմաթիվ թվիթներ են ստացվել:








































