Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի կենտրոնական շրջանում տեղի ժամանակով ժամը 08․00-ին պայթյուն է որոտացել անվտանգության վարչության շենքի մոտ։ Նախնական տվյալներով՝ պայթել է ականապատ ավտոմեքենա։ Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ավտոմեքենաներ, ոստիկանությունը փակել է թաղամասը, քաղաքը հսկում են ոստիկանական ուղղաթիռները։
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել` առնվազն 30-ը։ NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անվտանգության վարչության շենքում գործել է հակաահաբեկչական բաժին։
Նախկինում Դիարբեքիրում նման ակցիաներ բազմիցս իրականացրել են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները։









































