«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը առաջիկա երկուշաբթի օրը վերադառնալու է Հայաստան եւ անմիջապես սկսելու է քաղաքականություն իր հնարավոր վերադարձի շուրջ քննարկումները քաղաքական, գործարար, հասարակական շրջանակների հետ։ Ծառուկյանը մտադիր է ոչ թե քաղաքականություն վերադառնալ որպես ԲՀԿ առաջնորդ, այլ ծրագրում է դառնալ վերկուսակցական համահայկական մի մարմնի առաջնորդ, որի մաս կարող է կազմել նաև ԲՀԿ-ն։ Վերադարձի շուրջ իր ծրագրերի վերաբերյալ Ծառուկյանը մտադիր է հաջորդ շաբաթ առանձնազրույց ունենալ Սերժ Սարգսյանի հետ։
Մեզ հաջողվել է ուշագրավ մանրամասներ իմանալ։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հիմնական նախաձեռնողները Ծառուկյանի ներկա ու նախկին խոսնակներն են՝ Խաչիկ Գալստյանն ու Իվետա Տոնոյանը, ինչպես նաեւ lurer.com կայքի սեփականատեր Արման Վարդանյանը։ Նրանք իրենց հետագա ճակատագիրը, ինչ որ բան ձեռնարկելու շանսը տեսնում են հենց Ծառուկյանի վերադարձով պայմանավորված։









































