Հետաքննությունների դաշնային բյուրոյի և ամերիկյան հետախուզական ծառայությունների քննիչներն ուսումնասիրում են կեղծ փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի վարկաբեկմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ այդ փաստաթղթերի ուսումնասիրությունն անցկացվում է կիբերհարձակումների գործով ամերիկյան իշխանությունների հետաքննության շրջանակում, որոնցում ԱՄՆ-ը կասկածում է Ռուսաստանին։
Հետաքննության համար փաստաթղթերից մեկը բյուրո է ուղարկել Դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Թոմաս Կարպերը՝ կապված այն բանի հետ, որ իր անունն ու ստորագրությունը փաստաթղթերի վրա կեղծված են եղել՝ հայտնել է գործակալության աղբյուրը։ Կեղծ նամակում Կարպերը գրել է Քլինթոնին. «Մենք թույլ չենք տա Ձեզ հաղթել ընտրություններում»։
Քննիչները դիմել են կուսակցության անդամներին և խնդրել իրենց տրամադրել այն նամակների պատճաները, որոնք ցանցահենային ճանապարհով ստացվել են։
ՀԴԲ-ի ներկայացուցիչը հաստատել է, որ բողոքներ են ստացվել կեղծ փաստաթղթերի վերաբերյալ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։









































