Օհայո նահանգում ԱՄՆ նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել կարճ միացում, որի պատճառը եղել է սկյուռը։ Այս մասին գրում է CNN-ը։
«Մենք մնացել ենք առանց էլեկտրաէներգիայի և ստիպված եղել օգտվել թղթե քվեաթերթիկներից»,-հայտարարել է ընտրական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Էրիկ Մորգանը։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի, երբ ԱՄՆ-ում նշվել է Հելոուինը։ Վթարի պատճառով 300 ընտրողներ ստիպված են եղել օգտվել թղթե քվեաթերթիկներից։
Սկյուռի վիճակի մասին Մորգանը ոչինչ չի հայտնել։
Վաղաժամ քվեարկությանն արդեն մասնակցել է ավելի քան 30 մլն ամերիկացի։ ԱՄՆ-ում այդ ընթացակարգը մեծ տարածում ունի։ Ընտրությունները նշանակված են նոյեմբերի 8-ին։








































