Բրիտանական Sky News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չինաստանի Շենչժեն քաղաքի ճանապարհային ոստիկանությունը նոր պատիժ է սահմանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների համար, որոնք մյուս վարորդներին կուրացնում են իրենց ավտոմեքենաների լուսարձակների հեռահար լույսերը։
Նրանց նստեցնում են ողջ հզորությամբ միացված լուսարձակներով ավտոմեքենաների առջև և ստիպում են դրանց նայել մի քանի րոպե։ Համապատասխան լուսանկարները տեղադրվել են չինական Sina Weibo սոցցանցում։
Ոստիկանների կատարած գրառման մեջ նշվել է, որ իրենք որոշել են պատժել մեքենայի հեռահար լույսով։ Լուսանկարը դուր է եկել օգտատերերին և նրանք դրանով կիսվել են 93.000 անգամ։
Չինաստանում ճանապարհային երթևեկության կանոններն արգելում են միացնել լուսարձակների հեռահար լույսը, եթե այն կարող է կուրացնել հանդիպակաց ճանապարհով եկող վարորդներին։ Խախտողներին տուգանում են 300 յուանով։
Հավելյալ պատիժը, որը մտածել են Շենչժենում, պարտադիր չէ, և դրանից կարելի է հրաժարվել։ Ենթադրվում է, որ դրա կիրառումից հետո երթևեկության կանոնների խախտողները կգիտակցեն, որ լուսարձակների կուրացնող լույսը կարող է դառնալ վթարի պատճառ։









































