Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական ոստիկանությունը ստուգում է Կրեմլում, ԱՄՆ դեսպանատանը և Մոսկվայի մի շարք շինություններում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումը։
Այդ մասին հայտնել են ուժային կառույցներում լրատվամիջոցի աղբյուրները։ Ընդհանուր առմամբ ստացվել է պայթյունի մասին 5 հաղորդում, որոնք առնչվել են Կրեմլին, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան շենքին, Յարոսլավյան կայարանին և մի շարք այլ վայրերի։
Ոստիկանությունը ստուգում է այդ հաղորդումները, դեպքի վայր են ժամանել կինոլոգները։ Ավելի վաղ Յարոսլավյան կայարանում իրականացվել է ուղևորների ու անձնակազմի տարհանում։









































