Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի շուրջ ստեղծված իրավիճակը հարթվել է:
«Ռոբերտ Լևանդովսկին գործով ապացուցեց, որ պրոֆեսիոնալ է ցանկացած իրավիճակում: Ռոբերտը խաղադաշտ է դուրս գալիս և գոլ խփում:
Մենք խոսել ենք Լևանդովսկիի հետ, և նա վստահեցրել է մեզ, որ կկատարի «Բորուսիա»-ի հետ պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտականությունները»,- ասել է Կլոպը Sport-ին տված հարցազրույցի ժամանակ:







































