Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Նրա մտածված-չմտածված գործողություններից մենք ենք տուժել. Օֆշորի գործով վկա գործարարը պահանջում է հարցաքննել նախկին նախարարին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց տևական ժամանակ ընդմիջված «Օֆշորի գործի» դատական քննությունը:

Ամբաստանյալը Աշոտ Սուքիասյանն է: Նա մեղադրվում է փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումներից խուսափելու համար: Աշոտ Սուքիասյանը, որպես «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի ղեկավար, ի թիվս այլ գործունեության, զբաղվել է ադամանդագործությամբ, ոսկեգործությամբ:

2010 թվականին նա դիմել է «Ամերիաբանկ»՝ աֆրիկյան Սիեռա Լեոնե երկրում իր կողմից շահագործվող ոսկու և ադամանդի հանքերից ոսկի ու ադամանդ արդյունահանելու, Հայաստան տեղափոխելու և Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու նպատակով վարկ տրամադրելու հայտով:

Բանկը վարկային պայմանագրով Աշոտ Սուքիասյանի կոոպերատիվին տրամադրել է 12 միլիոն դոլար վարկ, որը հատկացվելու էր ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, փուլ առ փուլ՝ ըստ բիզնեսի զարգացման տվյալների:

Բանկը 2010 թվականից մինչև 2011 թվականի հունիսի 15-ը Աշոտ Սուքիասյանին մաս-մաս տրամադրել է 10 միլիոն 700 հազար դոլար: Բայց նկատի ունենալով, որ վարկառուն սկսել է թերանալ իր պարտականությունների կատարման մեջ, բանկը բարձրացրել է վարկի տոկոսադրույքը՝ 12 տոկոսից հասցնելով 15 տոկոսի, ապա և բոլորովին չի տրամադրել մնացած 1 միլիոն 300 հազար դոլարը:

Վարկի տրամադրման համար բանկը որպես գրավ վերցրել է Աշոտ Սուքիասյանի հետ գործընկեր դարձած Փայլակ Հայրապետյանի՝ 50 միլիոն դոլար գնահատված գույքը, որից տուժող Հայրապետյանը արդյունքում զրկվել ու ներկա գործով ճանաչվել է որպես տուժող:

Ըստ Փայլակ Հայրապետյանի՝ բանկը իր որոշած վարկը մաս-մաս՝ ութ փոխանցումով ուղարկել է օֆշորային գոտի՝ Կիպրոս՝ երեք կազմակերպությունների, որոնցից մեկը Աշոտ Սուքիասյանի անունով է եղել, մյուսը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, երրորդը՝ Կճոյանի: Հետո, ըստ Հայրապետյանի, այդ գումարները վերադարձրել են Հայաստան, ծախսել իրենց հաճույքների համար, իսկ ինքը զրկվել է իր ունեցվածքից:

Տուժող Փայլակ Հայրապետյանն ավելացրել է իր պաշտպանական թիմը: Նրա միջնորդությամբ դատական քննությանը, ի թիվս նախկին ներկայացուցիչ Շ. Փիրուզյանի, ներգրավվեցին նոր ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Աշոտ Գևորգյանը, Գոհար Գևորգյանը, փաստաբանի օգնական Կարեն Պողոսյանը:

Նախագահողը տեղեկացրեց, որ «Ամերիաբանկի» կողմից դատարանին է տրամադրվել նախորդ դատական նիստին բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հարցաքննության ժամանակ պահանջված տեղեկանքը: Դատարանը տեղեկանքի մեկական օրինակ հատկացրեց կողմերին: Տեղեկանքի օրինակ նախապես հատկացվել էր միայն տուժող կողմին: Տուժողի ներկայացուցիչ Շ. Փիրուզյանը նշեց, որ տեղեկանքի քննարկման ժամանակ լավ կլինի նորից դատարան հրավիրել «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին, քանի որ տեղեկանքի վերաբերյալ նրան տրվելիք հարցեր են առաջացել:

Տեղեկանքը դատարանում կքննարկվի հաջորդ դատական նիստին, երբ բոլոր կողմերը կհասցնեն ծանոթանալ փաստաթղթին: Դատարան կհրավիրվի նաև Արտակ Հանեսյանը՝ տեղեկանքի վերաբերյալ կողմերի հարցերին պատասխանելու համար:

Ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությամբ դատարան էին հրավիրվել ևս երկու լրացուցիչ վկաներ, ում դատարանը հարցաքննեց:

Վարդան Անդրեասյանը «Արևակն» ՍՊԸ գլխավոր տնօրենն է: Վկան ասաց, որ «Արևակն» ՍՊԸ-ն զբաղվում է ադամանդի մշակությամբ, ոլորտի առաջատար ընկերություններից է, գործում է Նոր Հաճնում, հիմնվել է բելգիական ներդրումներով: Ադամանդի հումքը ամեն ամիս ստանում են Բելգիայից, մշակում և ուղարկում են Բելգիա: Հումք ձեռք են բերում նաև Մոսկվայից:

Քանի որ ընկերությունը ոլորտի առաջատարներից է, տնօրեն Վարդան Անդրեասյանը հրավիրվել է 2009 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված այն քննարկմանը, որտեղ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրել է ներկայումս ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին: Այդ խորհրդակցությանը մասնակցել է նաև ներկայումս տուժող Փայլակ Հայրապետյանը, ավելին, նա մի քանի օր հետո քննարկման մասնակիցների համար Սևանում ճաշկերույթ է կազմակերպել, որին վկա Վարդան Անդրեասյանը չի մասնակցել:

Հիշյալ խորհրդակցությանը Վարդան Անդրեասյանին հրավիրել է էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Խորհրդակցությունը վերաբերել է ադամանդագործության և ոսկերչության զարգացման ծրագրերին:

Ըստ վկայի՝ խորհրդակցությանը մասնակցել է ոլորտի մոտ 25 գործարար:

Խորհրդակցության ժամանակ Աշոտ Սուքիասյանին՝ որպես ադամանդի հումքի այլընտրանքային մատակարարի, ներկայացրել է նախարար Ներսես Երիցյանը: Նշվել է, որ Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայում ադամանդի հանքեր է շահագործում, ադամանդագործները կարող են ադամանդի հումք ձեռք բերել Սուքիասյանի միջոցով կամ նրա կողմից:

Վկան խորհրդակցությունից օրեր անց, էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Գագիկ Քոչարյանի հորդորով մեկ անգամ այցելել է Աշոտ Սուքիասյանի «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվ, որը գտնվում էր Պռոշյան փողոցի սկզբնամասում:

Վկան ցանկացել է տեսնել Աշոտ Սուքիասյանի առաջարկած հումքը՝ հասկանալու համար, թե որքանով էր առարկայական նախարարի առաջարկը. «Հումքը որակական ու գնային առումով ինձ չհետաքրքրեց, դրանից հետո Աշոտ Սուքիասյանի հետ չեմ առնչվել»,- ասաց վկա Անդրեասյանը:- «Հումքը ինձ դուր չեկավ… Լուպայով նայում ես, արդեն գաղափար ես կազմում որակի մասին, որակ-գին համադրությունը ինձ ձեռք չտվեց…»:

Վկան ասաց, որ նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ ասվել է, որ հումքը աֆրիկյան Սիեռա Լեոնեի հանքերից է, բայց հստակ չի ասվել՝ այդ հանքերը Աշոտ Սուքիասյանի՞ հանքերն են՝ «անորոշ ակնարկներ էին միայն»:

Նախարարը իր խոսքում ասել է, որ ադամանդագործության ոլորտը զարգացնելու լրացուցիչ հնարավորություն է ընձեռվում գործարարներին, հումք ձեռք բերելու այլընտրանքային աղբյուր՝ վկան այդպես է հիշում:

Վկան հիշեց, որ խորհրդակցությանը նաև մամուլի ներկայացուցիչներ կային. «Ամենակարևորը մամուլի ներկայացուցիչներն են»,- ասաց նա: Այս գործով տուժող Փայլակ Հայրապետյանին էլ վկան ճանաչել է գործով կատարվող լուսաբանումներից:

Նախարարությունում կայացած խորհրդակցությունից անմիջապես հետո, առանց ժամանակ կորցնելու, Վարդան Անդրեասյանը շտապել է Նոր Հաճն՝ իր ընկերություն՝ աշխատելու:

Կողմերի հարցերին պատասխանելով՝ վկան ասաց, որ Աշոտ Սուքիասյանի արտադրական կոոպերատիվ՝ նրա առաջարկած հումքը տեսնելու ինքը գնացել է որդու հետ, ով նույնպես ոլորտի մասնագետ է՝ իրենց գործարանում արտադրության պետ է: Հանդիպման գնացել են՝ նախապես Սուքիասյանի հետ հեռախոսազանգով պայմանավորվելով: Հանդիպել են Սուքիասյանի առանձնասենյակում: Նա ներկայացրել է թղթե ծրարներով՝ 2-3 փոքրիկ «լոտերով» հումքի նմուշներ՝ ադամանդներ:

Այն հարցին՝ Աշոտ Սուքիասյանը չի՞ համոզել իր մատակարարած հումքը գնել, վկան պատասխանեց. «Էս ոլորտում համոզելով գործարք չի լինում… Ոչ շահավետ հումք չի լինում, որակի ու գնի համադրությունն է կարևոր, այն ինձ ձեռք չտվեց, գինը թանկ էր իմ տեսանկյունից՝ 400 դոլար 1 կարատի համար…»:

Վկան նշեց, որ մինչև նախարարությունում կայացած խորհրդակցությունը ինքը Աշոտ Սուքիասյանին՝ որպես ադամանդագործի, չի ճանաչել:

Խորհրդակցության ժամանակ Սուքիասյանը ելույթ ունեցել է. «Որքան հիշում եմ՝ շատախոս չէր, բայց հիշելի բան էլ չի ասել… Իմ տպավորությամբ՝ մի փոքր շղարշով էր ներկայացվում՝ հանքի տերն ի՞նքն է, թե՞ մեկ ուրիշը…»:

Վկան նշեց, որ ադամանդագործության ոլորտում հումք «բերել-տանելը» ամենաքիչ ծախսն է, նույնիսկ մեր հանրապետության համար՝ փակ ճանապարհների պայմաններում ոչ մի խոչընդոտ չկա…

Վկան ասաց, որ իր տպավորությամբ՝ նախարարությունում կայացած քննարկումը ոչ թե ադամանդագործության զարգացման նոր ծրագրի քննարկում էր, այլ պաշտոնատար անձի կողմից ոլորտի ներկայացուցիչներին ի գիտություն հայտնած տեղեկություն. «Ծրագիրը լայն հասկացություն է»:

Վկայի հիշելով՝ նախարար Ներսես Երիցյանը Սուքիասյանին ներկայացրել է որպես հումքի սեփականատեր, ասել է, թե ադամանդագործներն իրենց արտադրությունը ընդլայնելու համար կարող են համագործակցել հումք ձեռք բերելու այլընտրանքային մատակարարի հետ, կարող են բացել նոր աշխատատեղեր… Նախարարը Սուքիասյանին ներկայացնելով ՝ նշել է, որ մեծ հնարավորություններ կան աֆրիկյան Սիեռա Լեոնեի հանքերից մեծ քանակությամբ ադամանդի հումք բերելու համար:

Վկան նշեց, որ մինչև խորհրդակցությունը մասնավոր խոսակցությունների ժամանակ ասվել է՝ «չենք հավատում, որ Պողոսը կամ Պետրոսը կարող է Աֆրիկայում հանքեր ունենալ… Կոնկրետ ես չէի հավատում… Նախարարից եմ լսել ու ինքս իմ մեջ ենթադրություն եմ արել…»:

Այն հարցին՝ պետակա՞ն ծրագիր էր Աշոտ Սուքիասյանին ադամանդագործներին ներկայացնելը, վկան պատասխանեց. «Եթե խորհրդակցությունը հրավիրվում է նախարարությունում, այդ խորհրդակցությունը նախարարն է վարում, նա է ներկայացնում Սուքիասյանին, դա պետակա՞ն է, թե՞ մասնավոր…»:

Վկային անհասկանալի էր, թե ինչո՞ւ են հիշյալ խորհրդակցության վերաբերյալ իրենց՝ ադամանդագործներին անհանգստացնում, հարցաքննությունների կանչում ու ժամանակ խլում. «Եթե խորհրդակցությունը նախարարությունում էր, ուրեմն պրոտոկոլ է կազմվել՝ ովքեր էին ներկա, ինչ հարցեր են քննարկվել: Ինչո՞ւ նախկին նախարարին չեք կանչում հարցաքննության… Ճիշտ կլինի հենց նախարարին հարցաքննել… Եթե կանչեիք, հարցաքննեինք, նախարարի մտածված-չմտածված գործունեության արդյունքում մե՛նք չէին տուժի…»: Վկան նկատի ուներ, երևի, հարցաքննությունների վրա ծախսած գործարարների ժամանակը…

«Եթե անհրաժեշտ լինի, նախարարին էլ կհարցաքննենք»,- նկատեց նախագահողը և վկայի հարցաքննությունը հայտարարեց ավարտված:

Երկրորդ վկան՝ Կամո Դալլաքյանը, Նոր Հաճնում գործող «Ագատե» ՍՊԸ տնօրենն էր: Վկան ասաց, որ իրենց ընկերությունը հիմնվել է 2001 թվականին հայ-ռուսական փոխգործակցության արդյունքում, հումք ձեռք են բերում Ռուսաստանից, ինչպես նաև տարբեր երկրների այլ գործընկերների միջոցով:

Ընկերությունը ոլորտի առաջատարներից է, հետևաբար ընկերության տնօրեն Դալլաքյանը ևս հրավիրվել ու մասնակցել է 2009 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ արդեն հիշատակված խորհրդակցությանը: Վկան մասնակցել է նաև խորհրդակցությունից մի քանի օր հետո Սևանում կայացած ճաշկերույթին, ինչպես նաև ադամանդագործության ու ոսկերչության զարգացման ծրագրերի վերաբերյալ «Արմսվիսբանկում» հրավիրված խորհրդակցությանը:

Կամո Դալլաքյանը նշեց, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին ճանաչում է մոտ 15 տարի՝ որպես բնագավառի աշխատողի: Փայլակ Հայրապետյանին ճանաչել է էկոնոմիկայի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:

Վկան նշեց, որ խորհրդակցության ժամանակ հայտարարություն է եղել, որ նոր հնարավորություններ են ի հայտ եկել՝ ադամանդի հումքի ներկրման ավելի արտոնյալ պայմաններով. «Դա ողջունելի ու շատ լավ կլիներ Հայաստանի Հանրապետության համար… Ասվեց, որ հանքեր են գնվել Աֆրիկայում՝ էսպես եմ հիշում…»:

Խորհրդակցությունից և ճաշկերույթից որոշ ժամանակ անց վկային զանգահարել է էկոնոմիկայի նախարարության վարչության պետ Գագիկ Քոչարյանը, ասել է՝ «Աշոտ Սուքիասյանի մոտ հումքի փոքր խմբաքանակ կա, կարող եմ գնալ, տեսնել… Գնացի, տեսա, բայց գնային առումով՝ բարձր գին էր, ինձ ձեռք չէր տալիս, զանգեցի նախարարություն ու ասացի, որ ինձ համար այդ հումքի ձեռքբերումը նպատակահարմար չէ…»:

Աշոտ Սուքիասյանը հանդիպման ու հումքը ներկայացնելու ժամանակ վկայի համար նաև տեսասկավառակ է միացրել ու ցուցադրել է աֆրիկյան հանքերի տեսարան՝ հանքեր, քանդող տեխնիկա, մարդիկ՝ երևի աշխատողներ… Վկան ենթադրել է՝ եթե Սուքիասյանն է ցուցադրում, ուրեմն՝ նրա՛ հանքերն են կամ համատեղ են. «Ես ինձ թույլ չտվեցի հարց տալ, թե ո՞ւմ հանքերն են»:

Փայլակ Հայրապետյանը վկային հիշեցրեց, ու վկան հիշեց, որ էկոնոմիկայի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ Աշոտ Սուքիասյանը նստած էր նախարար Ներսես Երիցյանի կողքին, ու նախարարը նրան ներկայացրել է գործարարներին…

Դատական նիստի ավարտին տուժող Փայլակ Հայրապետյանը հայտարարեց, թե ցանկանում է աուդիտ կազմակերպել «Ամերիաբանկում» գրավադրված իր գույքի վերաբերյալ: Նախագահողը պատասխանեց, որ դա մեղադրանքի հետ առնչություն չունի, տուժողն իր նախաձեռնությամբ կարող է աուդիտ կազմակերպել, եթե բանկը թույլ տա…

Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում