2016թ․ աշխարհի ամենազարգացող երկիր է ճանաչվել Նոր Զելանդիան։ Ինչպես հաղորդում է Business Insider-ը, նման եզրահանգման է եկել Legatum Institute բրիտանական կազմակեպությունը, որն ամեն տարի ներկայացնում է Prosperity Index վարկանիշային աղյուսակը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականում համապատասխանաբար գտնվում են Նորվեգիան և Ֆինլանդիան։ Այս տարի աղյուսակում տեղ է գտել 149 երկիր։
Վարկանիշը կազմելիս կազմակերպությունը հաշվի է առել 104 գործոն, իչպիսիք են՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մակարդակը, զբաղվածության մակարդակը, տնեսական մի շարք ցուցիչներ, բջջային հեռախոսների քանակը, մանկական մահացության մակարդակը, քաղացիների հավատն արդար ընտրությունների հանդեպ, կրթական մակարդակը, առողջապահական ոլորտը և այլն։
Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը։ Այուսակի համաձայն՝ երկիրն ամենաաղքատն է Արևմտյան Ասիայում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով, բացի այդ նշվում է, որ 2008թ․ համաշխարհային ճգնաժամը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել երկրի հետագա զարգացման վրա։
Աղյուսակում Վրաստանը զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը, Ռուսաստանը՝ 95-րդ, Ադրբեջանը՝ 103-րդ, իսկ Իրանը գտնվում է 118-րդ հորիզոնականում։









































