Աջարիան առանց գազի է մնացել գլխավոր գազատար համակարգում տեղի ունեցած վթարից հետո: Ինչպես հաղորդում են Վրաստանի գազամատակարարման ընկերությունում՝ փոթորկի հետևանքով երեկ երեկոյան վնասվել է գազատար խողովակի Գուրիա շրջանով անցնող հատվածը: Արդյունքում լիովին խափանվել է Աջարիայի գազամատակարարումը:
Ինչպես հայտարարում են ընկերությունում, ընթանում են գազամուղի անհապաղ վերանորոգման աշխատանքներ, սակայն բարդ կլիմայական պայմանների պատճառով դեռևս չի հաջողվում այն վերականգնել։
Ընկերությունը խոստանում է վերացնել վթարը երկու օրվա ընթացքում:











































