Հերթական տարեշրջանի փակման եւ ձմեռային փուլին անցումով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ից դադարեցվել է երեւանյան 35 ջրավազանների ու ջրային այլ կառույցների աշխատանքը:
Ինչպես այսօր տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանից, տեխնիկական հանգույցներն ու համակարգերն ստուգելուց հետո ջրային կառույցները կպահպանվեն մինչև գարուն:
Հարկ է նշել, որ ամբողջ տարվա ընթացքում երեւանյան ջրային կառույցները գործել են անխափան և սահմանված ժամանակացույցով:









































