Թուրքիայի ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ գործողությունները շարունակվում են: Ինչպես հաղորդում է Hurriyet պարբերականը, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ գյուլենականների դեմ գործողությունների շրջանակում աշխատանքից հեռացրել են ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության աշխատակիցների:
Ընդհանուր առմամբ աշխատանքից հեռացվել է 1218 մարդ, որոնց մեծ մասը սպաներ են:
Թուրքիայի մի խումբ զինվորականներ հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրին` վերահսկողություն սահմանելով մի շարք կարևոր պետական մարմինների նկատմամբ: Զինվորականների գործողությունները կարճ ժամանակում ճնշվեցին: Պաշտոնական Անկարան հեղաշրջման փորձի մեջ մեղադրում է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին։










































