Ընթացիկ տարվա առաջին քարորդում Sony Corp.-ն ավելացրել է սմարթֆոնների և այլ սարքավորումների վաճառքը 36,3 %-ով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ՝ հաղորդում է ընկերության ներկայացուցիչը:
Sony-ի փորձագետները նշում են, որ ճապոնական շուկայում Xperia սմարթֆոնի Z տարբերակի արժեքը կազմում է 860 դոլար՝ NTT DoCoMo օպերատորի համար: Xperia-ի մոդելային տարբերակը վաճառվել է 9,6 մլն խմբաքանակով:
Նաև հայտնի է դարձել, որ ճապոնական ընկերության օպերացիոն շահույթը կազմում է 3,929 մլրդ դոլար:








































