Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի շուրջ երկխոսում է Ռուսաստանի հետ։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ու Թուրքիան տարակարծություններ ունեն Սիրիայում ընդդիմության ու ահաբեկիչների տարանջատման սկզբունքների, ինչպես նաև Բաշար Ասադի հետագա ճակատագրի շուրջ.
«Նախևառաջ անհրաժեշտ է դադարեցնել ռմբակոծությունները, ապահովել հրադադար, ինչից հետո պետք է սահմանել խելամիտ ժամկետներ։ Այս հարցում Թուրքիայի ու Ռուսաստանի հայացքները համընկնում են։
Քանի դեռ ընթանում է պատերազմ, քանի դեռ վարչակարգը շարունակում է ռմբակոծությունները, տարանջատում անելը բավական բարդ է։ Ռուսաստանի ու Թուրքիայի դերը շատ մեծ է Սիրիայում հրադադարի ու քաղաքական կարգավորման դերի փնտրտուքում»։











































