Friday, 12 06 2026
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է

Վրաստանում իրավիճակը թեժանում է (տեսանյութ)

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, այսօր Թբիլիսիում ու Բաթումում շարունակվել են ընդդիմության բողոքի ակցիաները: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն ընդդիմադիր առաջնորդների հետ խորհրդատվության ժամանակ հայտարարել է, որ «Ժողովրդական հավաք» կազմակերպությունը հետևողական է լինելու:

Նա ընդգծել է, որ ընդդիմությունը մտադիր չէ ոչ մի հետքայլ կատարել, և եթե իշխանությունները ցանկանում են ցրել ընդդիմության ցույցը, ապա դա նրանց վրա շատ թանկ կնստի:

Բուրջանաձեն լրագրողներին հայտարարել է, որ Վրաստանում հեղափոխությունն արդեն սկսված է, և որ դրա մեղավորն իշխանություններն են:

Վրաց ընդդիմադիրները պահանջում են կառավարության ու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականները: Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ւրակլի Օքրուաշվիլին խոստացել է Վրաստան վերադառնալ մայիսի 25-ին: Իշխանությունները կարծում են, որ դա կարող է տեղի ունենալ Աբխազիայի միջոցով, թեև Վրաստանի ՆԳՆ-ը զգուշացրել է վրացական տարածք մտնելու դեպքում նրան ձերբակալելու մասին: Ամենայն հավանականությամբ հենց դրա համար էլ ընդդիմությունը մայիսի 25-ը հայտարարել է «ցասման օր»:

Ընդդիմադիր «Վրացական կուսակցության» առաջնորդների մի մասը միացել է «Ժողովրդական հավաք»ին: Խոսքը գնում է Լևան Գաչեչիլաձեի ու Կոկա Գունցաձեի մասին, որոնք ըննդիմության ակցիայի ժամանակ հայտարարել են, որ իրենց ուժը միասնության մեջ է:

Նրանք իրենց միացումը պայմանավորել են նրանով, որ ոստիկանությունն ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ ու սադրանքների է դիմել (այսօր առավոտյան ողջ գիշեր Հանրային հեռուստատեսության շենքի մոտ անցկացրած ցուցարարները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա, ինչից հետո գործին ստիպված են եղել միջամտել հատուկջոկատայինները և ռետինե փամփուշտների ու արցունքաբեր գազի միջոցով ցրել նրանց):

Վրաց փորձագետ Սոսո Ցինցաձեն հայտարարել է, որ ընդդիմությունը փորձելու է խափանել մայիսի 26-ին` Վրաստանի անկախության օրը, Թբիլիսիում կայանալիք ռազմական շքերթը, որին մասնակցելու են բոլոր զորատեսակները, ինչպես նաև ոչ թրթուրավոր ծանր տեխնիկան, հրետանին և ավիացիան:

Կան բազմաթիվ ձերբակալվածներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում