Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում պատմության մեջ առաջին անգամ կպատրաստեն և կուտեն ամբողջությամբ ցողունային բջիջներից պատրաստված մսի կտոր:
141գ կշռող տավարի մսի կտորը աճեցվել է Մաասթրիհթ քաղաքի համալսարանի լաբորատորիայում՝ պրոֆեսոր Մարկ Պոստի կողմից: Երկուշաբթի օրը Լոնդոնի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, որի անունը գաղտնի է պահվում, մսի կտորը կտապակվի և կհրամցվի մարդկանց: Արհեստական մսի կտորը գնահատվում է 250 մլն ֆունտ:
Միսը կտապակի հենց պրոֆեսոր Մարկ Պոստը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Պատմական մսի կտորը կուտեն 2 կամավոր լրագրողներ: Ինչպես ավելի վաղ հայտնել է պրոֆեսորը՝ 140գ կշռող մսի կտորն ամբողջությամբ բաղկացած է ցողունային բջիջներից աճեցված 20 հազար մկանային մանրաթելերից:








































