Առաջնային խնդիրներից է` անել ամեն ինչ, որ 2017 թվականի ոռոգման սեզոնի ընթացքում գյուղացիները չունենան ջրի հետ կապված խնդիրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
«Կարծում եմ` եթե խաղի կանոնները հստակ լինեն, այսինքն՝ գյուղացին պատրաստ լինի վճարել իր օգտագործած ջրի համար, մենք երաշխավորում ենք, որ գյուղի ոռոգման ջրի մատակարարումը չի դադարեցվի»,- ասաց Ա. Հարությունյանը:
«Մի նախարարությունից մեկ այլ նախարարություն տեղափոխվելը խոչընդոտ չի առաջացնում մեր բնականոն աշխատանքի համար, ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին և օպտիմալացմանը, մենք ունենք ծրագրերի իրականացման գրասենյակ՝ Արփա-Սևան ԾԻԳ-ը, արդեն իսկ ծանուցումներ են բաժանվել, որ հունվարի 1-ից այդ գրասենյակը փակվում է, քանի որ այդ ծրագիրն ավարտվում է:
Օպտիմալացման հաջորդ փուլում «Արաքս-Ախուրյան և Սևան-Հրազդան ջրառների միացումն է: Կարծում եմ, որ կառավարության նիստում հավանություն կտրվի ջրառները միացնելու գաղափարին»,- ասաց ՋՏՊԿ նախագահը:
Մանրմասները՝ տեսանյութում:








































