Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը դերերից մեկը կկատարի փոթերապատումի սփին-օֆի երկրորդ մասում։ Այս մասին հաղորդում է Deadline-ը : Ֆիլմը կդառնա «Ֆանտաստիկ արարածները և որտեղ են նրանք բնակվում» կինոնկարի սիքվելը, որն Էկրաններ կբարձրանա նոյեմբերին:
Տեղեկատվության համաձայն՝ Դեպը կհայտնվի ֆիլմի առաջին մասում, բայց նրան հնարավոր կլինի տեսնել միայն «ուշադիր դիտելու» դեպքում:
Բոլոր հինգ ֆիլմերը նկարահանվելու են Warner Bros ստուդիայում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 11-ին Իտալիայում:
Ժապավենների հիմքում ընկած է Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ, անգլիացի գրող Ջոան Ռոուլինգի «Ֆանտաստիկ գազանները և նրանց բնակության վայրերը» վեպը:
Առաջին երկու կինոնկարների ռեժիսորը Դևիդ Յեյթսն Է, սցենարը գրել Է Ջոան Ռոուլինգը, իսկ գլխավոր դերը կատարում Է Էդդի Ռեդմեյնը:









































