Բաշար Ալ-Ասադը տեղ չունի Սիրիայի ապագայում։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, նման կարծիք է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
«Մենք չենք ցանկանում տեսնել Ասադին՝ որպես Սիրիայի ապագայի մաս»,-ասել է Կիրբին և հավելել, որ ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրել՝ ռեժիմի և ընդդիմության միջև բանակցությունները վերսկսելու համար։
Ավելի վաղ ամերիկյան The New York Times թերթը գրել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը ծրագրում է այդ պաշտոնում մնալ մինչև իր երրորդ նախագահական ժամկետի ավարտը՝ 2021 թվականը։









































