Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի «Սու-33» և «ՄիԳ-29» տախտակամածային կործանիչները վարժանքներ են անցկացրել Միջերկրական ծովում։
Ինքնաթիռների թռիչքների ու վայրէջքների կադրերը տարածել է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Ավիակրին ուղեկցում են «Պյոտր Վելիկի» ատոմային ծանր հրթիռակիր հածանավը, «Սևեռոմորսկ» և «Վիցեադմիրալ Կուլակով» խոշոր հակասուզանավային նավերը և ապահովման նավերը։











































