Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Վալերի Գերասիմովն ու Հուլուսի Աքարը այսօր բանակցել են Մոսկվայում ։
Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ը, որի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում փոխգործակցությունը՝ ներառյալ Հալեպի շուրջ իրավիճակի կարգավորումը։
Գերասիմովն իր թուրք գործընկերոջն իրազեկել է Հալեպում տիրող հումանիտար իրավիճակը բարելավելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի մասին։ Անհրաժեշտ է համարվել սիրիական չափավոր ընդդիմությանը և Ջաբհաթ ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորմանը միմյանցից զանազանելը։









































