Հելոուինի թագուհի Հայդի Քլումն այս տարի հերթական անգամ զարմացրել է իր անսովոր կերպարով։ Նախկին սուպերմոդելը հատուկ գրիմ և հանդերձանք չէր պատրաստել տոնի համար, փոխարենը եկել էր իր 5 կլոնների հետ։
Այս տարի 43-ամյա աստղը կազմակերպել էր իր 17-րդ երեկույթը Հելոուինի կապակցությամբ։ Հայդի Քլումը և իր «թիմը» Նյու-Յորքի ռեստորան են ժամանել հսկայական փայտե արկղի մեջ թաքնված, որի վրա գրված է եղել Made in Germany: Հայդին և նրա նմանակները եղել են սեքսուալ հանդերձանքով, միանման դիահարդարմամբ և ամբողջ երեկույթի ընթացքում չեն բաժանվել իրարից։















































