Ղազախստանը պատրաստ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար տարածք տրամադրել, տեղեկացրել է երկրի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի մամլո ծառայությունը Նազարբաևի և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հանդիպումից հետո:
Ղազախստանի ղեկավարը Իրան էր ժամանել նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով:
«Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալված իրադրության շուտափույթ հարթվելու հարցը, որին Ղազախսատնը պատրաստ է ակտիվորեն մասնակցել, այդ թվում նաև բանակցությունների համար տարածք տրամադրել»,-ասվում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայության հայտարարության մեջ:








































