Վերջերս տեղեկություններ են հրապարկվել, որ Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել ֆրանսիացի կիսապաշտպան Ժոֆրեյ Կոնդոգբիայի տրանսֆերը:
«Արքայական ակումբ»-ի ղեկավարները պատրաստ են 12 մլն եվրո վճարել Ժոֆրեյի իրավունքների դիմաց: Սակայն, պարզվում է` ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված նաև կատալոնական «Բարսելոնա»-ն:
Կատալոնական ակումբի ղեկավարները նախ ցանկանում են 1.5 մլն եվրոյի դիմաց վարձակալել Կոնդոգբիայի իրավունքները, այնուհետև գնման մասին որոշում կայացնել:
Իսկ «Սևիլյա»-ի դիրքորոշումը հետևյալն է` Ժոֆրեյը չի լքի թիմը, եթե ակումբը նրա տրանսֆերի դիմաց չստանա 20 մլն եվրո:









































