ՌԴ իրավապահ մարմինները բացահայտել են ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Լենքորանցու սպանությունը։ Ինչպես հաղորդում է Rosbalt-ը, Լենքորանցուն վրեժխնդիր են եղել 2016թ․ գարնանը Մոսկվայում «կանաչու թագավոր» Ջամբուլաթ Շամիլ օղլուի սպանության համար։
Ինչպես հաղորդում է գործակալությունը, վկայակորչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, քանի որ Ստամբուլում Ռովշանի սպանությունը ազդել է ՌԴ քրեական աշխարհի ուժերի դասավորության վրա, ռուս հետախույզները ևս զբաղվել են հետաքննությամբ։
Ջամբուլաթ Շամիլ օղլուի սպանության հետաքննության ժամանակ պարզվել էր, որ հանցագործությունն իրականացրել են երկու վարձկան մարդասպաններ, որոնք «օրենքով գող» Ջանիևի խմբավորման անդամներից են եղել։ Հաղորդագրության համաձայն՝ Ջամբուլաթին սպանելու պատվերը անձամբ Ռովշան Լենքորանցին էր տվել, որը հակամարտություն ուներ Շամիլ օղլուի հետ։
Հիշեցնենք, որ Լենքորանցին սպանվել է 2016թ․ օգոստոսի 18-ին Ստամբուլ հյուրանոցներից մեկից դուրս գալու ժամանակ։










































