Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Թուրքիայի նորանշանակ դեսպան Էրքան Օզորալը մասնակցել է «Հուլիսի 15 – ժողովրդի ձայն, արդարության հաղթանակ. Ադրբեջան-Թուրքիա» թեմայով միջոցառմանը։
Օզորալը հայտարարել է, որ Ադրբեջանը դարձել է առաջին երկրներից մեկը, որը պետական հեղաշրջման փորձից հետո օգնության ձեռք է մեկնել Թուրքիային.
«Ադրբեջանի ժողովուրդը նույն օրը գտնվել է թուրք ժողովրդի կողքին։ Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 15-ին, պետք է դաս դառնա նաև մյուս երկրների համար։
Միասնությունն ու հավասարությունը կարևոր գործոն են՝ թույլ չտալու համար հեղաաշրջման փորձի կրկնում»։









































