Ճապոնիայի հարավում գտնվող Տանեգասիմա տիեզերակայանից արձակվել է ճապոնական արտադրության հրթիռ կրիչ, որին կցված է եղել անօդաչու բեռնատար տիեզերանավ: Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի տիեզերական գործակալությունը:
Արձակումն իրականացվել է տեղական ժամանակով 04:50-ին: «Սպիտակ կռունկը» միջազգային տիեզերակայանի անձնակազմին մթերք է հասցրել, ինչպես նաև գիտական սարքավորումներ:
Բացի դրանից՝ բեռնատար նավը միջազգային տիեզերակայան կհասցնի փոքրիկ մարդանման ռոբոտին, որը խոսելու ընդունակություն ունի:









































