Emirates Cup ավանդական մինչմրցաշրջանային մրցաշարի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ն ընդունել էր իտալական «Նապոլի»-ին, որը բավականին լուրջ համալրումներ է ունեցել այս ամառ:
Բավականին արդյունավետ ու գեղեցիկ խաղ ստացվեց: Յուրաքանչյուր խաղակեսում երկրպագուները երկու գոլ տեսան: Առաջին կեսում երկու անգամ աչքի ընկան իտալական ակումբի խաղացողները, իսկ երկրորդ կեսում` լոնդոնցիները:
«Արսենալ» – «Նապոլի»` 2:2
Գոլերը` 1:2 Ժիրու, 71′, 2:2 Կոսիելնի, 85′ – 0:1 Ինսինյե, 7′, 0:2 Պանդև, 29′





































