Թուրքիայում անհայտ անձինք հարձակում են իրականացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Քըզըլթեփեի գրասենյակի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարձակումն իրականացրած անձիք պայթուցիկ են նետել շենքի առաջ և սկսել են կրակել տեղի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով նրանցից երեքը վիրավորվել է:
Տարվում են աշխատանքներ հարձակվողների ինքնությունը պարզելու և նրանց ձերբակալելու ուղղությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել է Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակիցների ընտանիքի անդամներին լքել Թուրքիան։









































