Մոլդովայում նախագահի ընտրությունը պահանջում է երկրորդ փուլի անցկացում, որին կմասնակցեն աջ և ձախ ընդդիմության առաջնորդները։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո Սոցիալիստների կուսակցության ռուսամետ առաջնորդ Իգոր Դոդոնը հավաքել է 48.5 տոկոս ձայն, եվրոպամետ ընդդիմության միասնական թեկնածու Մայա Սանդուն՝ 38 տոկոս ձայն։
Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 1,433 մլն մարդ (48,97%)։ Ընտրությունները կայացած համարելու համար անհրաժեշտ է ընտրողների ավելի քան 1/3-ի մասնակցությունը։ Հաղթանակի համար անհրաժեշտ է ստանալ ընտրողների ավելի քան 50 տոկոսի աջակցությունը։ Քվեարկության երկրորդ փուլում նվազագույն շեմ գոյություն չունի։











































