Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ` Վրաստանի հանրային հեռուստատեսության երեկոյան նորությունների թողարկման ժամանակ հնչել է նաև վրացական ընդդիմության առաջնորդներից, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի և ընդդիմության այլ առաջորդների կոչը վրաց ժողովրդին:
Նրանք Վրաստանի քաղաքացիներին կոչ են արել միանալ Թբիլիսիում ու Բաթումում ընդդիմության միաժամանակյա ցույցերին` ընդգծելով, որ դրանք շարունակվելու են և ցուցարարները չեն ցրվելու:
Բուրջանաձեն լրագրողներին հայտարարել է, որ իրենց ուղիղ եթերի տրամադրումը փոքր հաղթանակ է: Բացի այդ, նա նշել է, որ Բաթումում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են գրավել Աջարիայի հեռուստաընկերության շենքը, սակայն ոստիկանությունը հրազենի օգնությամբ փախուստի է մատնել նրանց: