Ամերիկացի մոդել Քրիսի Թեյգենը ստեղծել է լողափային զգեստների նոր հավաքածու՝ մեղրամսի համար: Մոդելի խոսքերով՝ ինքը բախվել է լողազգեստ ընտրելու խնդրի հետ:
«Ես ցանակնում էի գայթակղիչ տեսք ունենալ հանգստի ժամանակ, որպեսզի ուրախացնեմ ինձ և ամուսնուս»,– ասել է նա:
Beach Bunny Bride կոչվող լողազգեստների շարքը շատ կանացի է և վաճառքում կհայտնվի 2013 թ. սեպտեմբերին:
Նոր լողազգեստներով առաջին անգամ լուսանկարվել է մոդել Քեյթ Ափթոնը:
Այս մասին հաղորդում է RBC Style-ը:









































