Սիդնեյցի բժիշկները հայտնում են, որ իրենք ապացուցել են՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օգտակար է ոչ միայն մարմնի, այլև ուղեղի համար: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:
Նրանց փորձերը ցույց են տվել, որ մկանային ուժի ավելացումը մարզումների ժամանակ բերում է ուղեղի գործառույթի բարելավման: Այդպիսով, սպորտն ազդում է այն հիվանդների վրա, որոնք ուղեղի աշխատանքի խանգարումներ ունեն:
Փորձին մասնակցել է ընդհանուր մոտ 100 մարդ, բոլորը՝ 55 տարեկանից մեծ:









































