Հետազոտությունները ցույց են տալիս, որ շների հետ շփումը նպաստում է սթրեսի նվազմանը, առողջության բարելավմանը, պաշտպանվածության զգացումի առաջացմանը: Այս մասին հայտնում է newsyou.info-ն:
Ուսումնասիրության ընթացքում մասնագետները համեմատել են շուն ունեցող և տանը կենդանի չպահող մասնակիցների տվյալները:
Պարզվել է, որ շուն ունեցողների ֆիզիկական ակտիվությունն ավելի մեծ է եղել: Ըստ մասնագետների՝ մարդկանց ակտիվության նորմալ մակարդակը պահել օգնել են կենդանիների հետ զբոսանքները:
Միաժամանակ, շուն ունեցող մարդիկ նշել են, որ իրենց հոգեբանորեն հարմարավետ են զգում: Երբ շների տերերը զբոսնել են իրենց կենդանու հետ, անվտանգության զգացում են ունեցել, ազատվել են սթրեսից, ֆիզիկական լավ վիճակում են եղել: Այս մասին ասել է կամավորների 60%-ը: Արդյունքում՝ շների տերերի շրջանում սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի փոքր ռիսկ է դիտվում:









































