BBC-ին հայտնի է դարձել, որ Նեպալի կառավարությունը ավելի մանրամասնորեն է վերահսկելու Էվերեստ ուղևորվող արշավները:
Համաձայն նոր կանոնների՝ սկսած հաջորդ տարվանից բազային ճամբարում անընդհատ իշխանությունների ներկայացուցիչներ են լինելու, որոնք կվերահսկեն լեռան վրա մագլցելու գործընթացը, կօգնեն լեռնագնացներին, կհամակարգեն փրկարարական գործողությունները, ինչպես նաև կհետևեն շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Նեպալի իշխանությունները որոշել են մեծացնել վերահսկողությունը արշավների նկատմամբ մի շարք աղմկահարույց դեպքերից հետո:









































