Օրերս հայտնի է դարձել աղմկոտ քաղաքական տրանսֆերի մասին: Ջիմ Մեսինան, որը գլխավորել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբը, կօգնի Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունից Դևիդ Քեմերոնին հասնել հաջողության 2015թ. խորհրդարանական ընտրություններում, հայտնում է russian.rt.com-ը:
Մեսինան խոստովանել է, որ վաղուց է համակրում Մեծ Բրիտանիայի վարչապետին ու պատրաստ է նրան առաջարկել իր ծառայությունները որպես խորհրդական խորհրդարանի կայանալիք ընտրություններում:
Ընդ որում՝ ամերիկացին նշել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն, այլ կմնա Միացյալ Նահանգներում, որտեղ է գտնվում նրա The Messina Group ընկերությունը:
Մեսինան հայտնի է որպես հաջողակ մենեջեր, ով երկու անգամ հաջողության է հասել ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ գլխավորել է Օբամայի թիմը 2008 և 2012 թվականներին:
Օրերս նա ստորագրել է համաձայնագիր Մեծ Բրիտանիայի պահպանողականների կուսակցության հետ:












































