Thursday, 02 07 2026
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը

Սերժ Սարգսյանը կասի՝ գյադե՛ք, էս կողմ, գյադեքը խռնված կգան. Գուրգեն Եղիազարյանը՝ ԱԱԾ գործունեության մասին

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

-Պարոն Եղիազարյան, դեռևս հուլիս ամսին ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից հետո օգոստոսի 4-ին հեռացվեց ԱԱԾ պետի տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա պատրաստվում է մեկնել ԱՄՆ: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, ինչպե՞ս կարող է նման պաշտոն զբաղեցրած անձը լքել Հայաստանի տարածքը:

-Իմ գնահատմամբ՝ շատ վատ է, որ նման գաղտնիքների տիրապետող անձը պետք է գնա մեկ այլ երկիր: Հայտնի է, որ նա Ազգային անվտանգությունում օպերատիվ ծառայություններն է ղեկավարել, ավելին չեմ կարող ասել: Գորիկ Հակոբյանի հետ, երբ որ նա ղեկավար դիրքում էր, ծիծաղելի բաներ կատարվեցին ԱԱԾ-ում. կա՛մ այդ կառույցը ուրիշ խնդիրներ էր լուծում, կա՛մ եթե դիտավորություն չկար, ապա ինչու, օրինակ, նույն Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի հետ կապված անհասկանալի շատ դրվագներ կային, ըստ ԱԱԾ հաղորդագրության այդ խումբը ավելի քան 7 ամիս իրենց տեսադաշտում է եղել: Ինչպե՞ս կարող էր լինել իրենց տեսադաշտում և զենքեր հավաքեր՝ ինքնաձիգներ, նռնակ, քարտեզներ՝ չգիտես ինչու. քարտեզ էր պետք, որ նրանք կողմնորոշվեն, թե Բաղրամյան 26-ը որտեղ է գտնվո՞ւմ. այսինքն՝ մենք գործ ունենք խեղկատակների հետ: Մյուս կողմից էլ կարելի է մտածել, որ դիտավորյալ էին թույլ տալիս, որ այդ խումբը գործի, թե ինչ նպատակներով, սա այլ խնդիր է: Կարճ կարող եմ ասել, որ առջևում սահմանադրական հանրաքվեն էր, և հարկ եղած դեպքում կարելի էր ցանկացած անձի ներգրավել այդ «ահաբեկչական» խմբի շրջանակներում և վնասազերծել, այդպես վարվեցին մի քանի հայտնի մարդկանց հետ:

Ինչևէ, արդյո՞ք Հրանտ Եպիսկոպոսյանն իրենից վտանգ է ներկայացնում, թե ոչ: Նա ինձ այդքան հետաքրքիր չէ, որքան այն անձը, ով նրան հասցրեց գեներալի աստիճանի, նա նույնիսկ կապիտան չպետք է լիներ: Նրա «թիկունքը» հասավ նրան, որ այդ անձը դարձավ գեներալ մայոր: Նա գաղտնիքներ կրող անձավորություն է: Կա գործակալական ցանց, կան գործակալներ, ովքեր տարբեր օպերացիաների են մասնակցել: Եթե որևէ երկրում իմանան այդ գործալակի մասին կարող են դրսում վնասել այն ժամանակ այդ ցանցով անցնող գործակալներին: Ի վերջո նա գիտի տարբեր նրբություններ: Մենք գիտենք, թե մեր երկիրն ինչպես է քայքայվել և բզկտվել այս անկուշտների ձեռքին, և այդ նույն անձը կարող է շատ հանգիստ տվյալներ ներկայացնել, և այն քաղաքացիները, որոնք զբաղվել են թալանով, կդառնան այլ երկրի գործակալներ՝ այդ վարկաբեկիչ նյութերի ազդեցության տակ: Նրանցից միլիոններ կառգրավվեն: Այդ պաշտոնում աշխատելուց հետո այդ մարդը կարող է դրսի համար նմանատիպ հարյուրավոր խնդիրներ լուծել, և իմ երկիրը միայն կտուժի դրանից: Նա կասի, թե ով ինչ կղզի ունի, ով Փարիզի կենտրոնում մի շարք սրճարաններ ունի, ով է Լոնդոնում խանութներ գնել. այդ ամեն ինչը դրսում մեզանից կխլեն: Նա լրջագույն ինֆորմացիոն բլոկում է եղել, հազարավոր ինֆորմացիաներ է ստացել, այդ ինֆորմացիաները կօգտագործվեն գումարներ շորթելու համար, իսկ դա մեզ հետաքրքրում է, որովհետև դրանք հայ ժողովրդի գումարներն են և պետք է վերադարձնել ժողովրդին, պետք է լցվի ՀՀ բյուջեն, որպեսզի մենք չմտածենք թե ինչ վարկով զենք գնենք: Այսօր մենք դեֆոլտի շեմին կանգնած երկիր ենք:

-Հրանտ Եպիսկոպոսյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որ մեկ անգամ չէ, որ մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել բազմաթիվ աղմկահարույց գործերով, ինչպե՞ս է ստացվում, որ այդպիսի մարդիկ միայն աշխատանքից են ազատվում, պատասխանատվության չեն ենթարկվում և կարողանում են ազատ շրջել, ելումուտ ունենալ այլ երկրներ:

-Եթե մենք լուրջ երկիր լինեինք, Հ. Եպիսկոպոսյանը գեներալ – մայորի աստիճանի չէր հասնի: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ օրենքը չի գործում կամ գործում է մի խումբ մարդկանց համար: Մի խումբ մարդիկ կարող են մարդ սպանել և հաջորդ օրը դրսում հայտնվել, բայց թող ընդդիմադիրներից մեկնումեկը օրենքը խախտի և կտեսնեք, թե այդ օրենքը ինչպես է շեշտադրվելու և ինչպես է գործելու: Կարելի է, օրինակ, 135 հոգու վերցնել և հենց այնպես պահել բանտախցերում, հետո դրա համար պատասխան չտալ,  և դրանից հետո՝ Մարտի 1-ից հետո այդ մարդիկ շարունակեն պաշտոնավարել տասնյակ տարիներ: Սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ օրենքի մասին խոսելը տեղին չէ: Եվ այս ամենը որոշում է մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը: Ս. Սարգսյանի կասի՝ գյադե՛ք, էս կողմ անցե՛ք, գյադեքը խռնված կանցեն էս կողմ, կասի՝ գյադե՛ք, էն կողմ անցե՛ք, գյադեքը խռնված էն կողմը կանցնեն: Երկրում գործում է Նազարի և գյադեքի օրենքը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում