Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության` Դրեզդենում ընթացող նիստի ժամանակ ընդունած բանաձեւին, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց. «Ես ողջունում եմ այդ բանաձեւը:
Ինձ համար միանշանակ ընդունելի է, որ կոչ է արվում հատկապես այն պաշտոնյաներին, որոնք աչքի են ընկել ապօրինություններով, մասնավորապես` քաղբանտարկյալներին բանտերում պահելուն նպաստող գործողություններով, արգելել ԵՄ մուտքի արտոնագիր տալը: Կարծում եմ` սա կարող է տեղի ունենալ դատավորների, դատախազների, գործադիր իշխանության ներկայացուցիչների, պատգամավորների, այդ թվում` Դավիթ Հարությունյանի ու Արմեն Ռուստամյանի նկատմամբ: Նրանք ամեն ինչ արել են` թուլացնելու համար Հայաստանը»,- նշեց Կարապետյանը:
Վերջինս կարծիք հայտնեց, որ վերջին զարգացումներն աննկատ չեն մնա Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների կողմից, որոնք գնահատական կտան կատարվածին:










































