The Times բրիտանական պարբերականը Մերձբալթիկան համարում է Եվրոպայում ռազմական հակամարտության հաջորդ օջախ Ղրիմից, Ուկրաինայի արևելքից և Սիրիայից հետո։
Դժվար թե Մերձբալթիկայում ծագի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանում Ռուսաստանի կողմից սադրանքների, ոչ միտումնավոր սխալների վտանգը նախկինի պես բարձր է՝ ասվում է հոդվածում։
Պարբերականը հիշեցնում է, որ Ռուսաստանի արևմուտքում՝ ՆԱՏՕ-ի սահմանների մոտ, կենտրոնացվել են մինչև 330 հազար ռուս զինվորականներ, Կալինինգրադում տեղակայվել են հրթիռային համալիրներ, իսկ ռուսական ռազմական ինքնաթիռները և նավերը շարունակում եմ ուշադրություն գրավել անսպասելի մանրևումներով։









































