Ճապոնացի դիջեյ Piko-Taro-ի գրչի և խնձորի մասին երգը (Pen-Pineapple-Apple-Pen) գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենակարճ ստեղծագործություն, որ երբևէ ներառվել է Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթում, հաղորդում է The Straits Times-ը։
Նշվում է, որ 47 վայրկյան տևողությամբ ստեղծագործությունը հիթ-շքերթում հայտնվել է 77-րդ հորիզոնականում։
Հայտնի է, որ նախորդ ռեկորդը սահմանել էր The Womenfolk խումբը, որը թողարկել էր 1 րոպե 2 վայրկյան տևողությամբ երգ։











































