Պաղեստինա-իսրայելական բանակցությունների առաջին ռաունդը կանցկացվի օգոստոսի կեսին Իսրայելում, հայտնել է Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին:
Ավելի վաղ Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ Մալիքին «Գոլոս Ռոսիի» ռադիոընկերության հետ հարցազրույցում հայտարարել էր, որ բանակցություններն սկսվելու են մուսուլմանական Ռամադան տոնի ավարտից, այսինքն՝ օգոստոսի 11-ից հետո: Հաղորդվում էր նաև, որ կողմերը կհանդիպեն կա՛մ Իսրայելում, կա՛մ Պաղեստինի տարածքում:
«Մենք պաղեստինցիների հետ պայմանավորվել ենք, որ հանդիպումները տեղի կունենան 1 անգամ Իսրայելում, և 1 անգամ Պաղեստինի ազգային ինքնավարության շրջանում: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի երկրորդ շաբաթում Իսրայելում»,- հայտարարել է Լիվնին, որը գլխավորում է իսրայելական պատվիրակությունը խաղաղ բանակցություններում:









































