Երեկ պաշտոնական Վաշինգտոնը կանաչ լույս է վառել ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող զույգերի համար՝ առաջարկելով հյուր գալ ու մշտական բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
Հայտարարվել է, որ պետական դեպարտամենտը ոչ մի տարբերություն չի դնում այցագրի ստացման համար փաստաթղթեր ներկայացրած ավանդական զույգերի, ինչպես նաև գեյերի ու լեսբուհիների միջև, որոնք ցանկանում են ճանապարհորդել իրենց կողակիցների հետ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այդ մասին հայտարարել է Անգլիայում ԱՄՆ դեսպանատանը՝ ասելով, որ նման փոփոխությունները իրեն վստահված դեպարտամենտում թույլ կտան սկսել միասեռական զույգերի հարցումների մշակում՝ այնպես, ինչպես դա արվում է հետերոսեքսուալ զույգերի համար:









































