Միջազգային ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության առաջնորդ Այման Ալ-Զավահիրին կոչ է արել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման հետևորդ եգիպտացիներին հրաժարվել ժողովրդավարական արժեքներից և պայքարել իսլամիստական պետության ստեղծման համար, որը ղեկավարվելու է շարիաթի օրենքներով: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ «Ալ-Քաիդայի» առաջնորդը հայտարարել է, որ «իսկական օրինականության հասնում են ոչ թե ընտրություններով և ժողովրդավարությամբ, այլ շարիաթի օրենքներով»:
Ինչպես նախկինում հաղորդվում էր՝ Ալ-Զավահիրին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն ու եգիպտական բանակը համաձայնության են եկել, որպեսզի իշխանությունից հեռացնեն Եգիպտոսի ընտրված նախագահ Մոհամմադ Մուրսիին:










































