ԱՄՆ-ն ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին նախազգուշացրել է, որ «Ալ-Քաիդան» ու դրա հետ կապված զինված խմբավորումները մի շարք հարձակումներ են պատրաստում Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալով՝ հարձակման թիրախ կարող են դառնալ զբոսաշրջային կենտրոններն ու հասարակական տրանսպորտը:
Ինչպես հաղորդում է New York Times-ը, անցյալ շաբաթ ԱՄՆ հատուկ ծառայություններին հաջողվել է գաղտնալսել «Ալ-Քաիդայի» ղեկավարների հեռախոսազրույցը, որում քննարկվել են հարձակումները՝ ի վնաս ԱՄՆ հետաքրքրությունների:
Ավելի վաղ Սպիտակ տունը արդեն հայտարարել էր, որ կիրակի օրը փակելու է ավելի քան 20 դիվանագիտական առաքելություն:
Լոնդոնը նույնպես հայտարարել է, որ Յեմենում բրիտանական դեսպանությունը կիրակի ու երկուշաբթի փակվելու է:









































